«Գոռավանի ավազուտներ»` աշխարհը կորցրեց Դալի ավազամուկ տեսակը

«Գոռավանի ավազուտներ»` աշխարհը կորցրեց Դալի ավազամուկ  տեսակը

ԷկոԼուր

«Գոռավանի ավազուտներ» պետական  արգելավայրի հարցը պետք է քննարկվի գործադիրի հունիսի 22-ի նիստում: ՀՀ բնապահպանության նախարարությունը կներկայացնի ««Գոռավանի ավազուտներ» պետական  արգելավայրի  վերականգնման աշխատանքների 2013-2015 թվականների ծրագիրը»: Նախագծի նպատակն է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքներ իրականացնել, ամրակայել սահմանները, ինչպես նաև նպաստել արգելավայրի պահպանման գոտու և հարակից համայնքների հողօգտագործման խնդիրների կարգավորմանը:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը կազմավորվել է 1958թ-ին: Այն գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արարատյան գոգավորության նախալեռնային թեք հարթություններում` Գոռավան գյուղական  համայնքի վարչական սահմաններում: Չունենալով պահպանություն իրականացնող մարմին և աշխատակազմ` 2007թ-ին արգելավայրը հանձնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի ենթակայությանը:  Արգելավայրի պահպանության օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի էկոհամակարգը, իր յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակներով: Մարդկային գործոնը պատճառ դարձավ այդ յուրահատուկ էկոհամակարգի քայքայման համար: Մասնավորապես խոսքը էնդեմիկ տեսակ համարվող Դալի ավազամկան մասին է: Իր բնակավայրի եւ կերակրման բազայի կորսոտի պատճառով Դալի ավազամուկը` որպես տեսակ, կարելի է համարել անհետացած, ընդ որում ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ աշխարհի: 

Լուսանկարը` www.akumb.am կայքի

18:17 Հունիս 21, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news