«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատողները Մալաթիայի ոստիկանների աջակցությամբ Դալմայի այգիների հողօգտագործողներին դուրս են հանում իրենց տարածքներից

«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի  աշխատողները Մալաթիայի ոստիկանների աջակցությամբ Դալմայի այգիների հողօգտագործողներին դուրս են հանում իրենց տարածքներից

էկոԼուր

«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատողները Մալաթիայի ոստիկանների աջակցությամբ Դալմայի այգիների հողօգտագործողներին դուրս են հանում իրենց տարածքներից: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց «Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

«ՀՀ կառավարության 2018թ-ի հունվարի 11-ի 5 Ա որոշման համաձայն՝ «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն մինչև շինարարություն սկսելը պետք է փոխհատուցեր Դալմայի հողօգտագործողներին: Կոնկրետ հողօգտագործողի եկել են՝ ոստիկաններով փորձում են դուրս հանել տարածքից առանց գույքագրելու, առանց փոխհատուցելու: Եթե հողօգտագործողի շինությունը և ծառերը, բույսերը հողին հավասարեցվեն, ինչպե՞ս են հաշվարկելու փոխհատուցման գումարը»,- ասաց Ռուզաննա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կառուցապատումը:

14:57 Դեկտեմբեր 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news