ԷկոԼուր
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և Ջերմուկ առողջարանի՝ որպես զբոսաշրջային կենտրոն զարգացնելու մասին ՀՀ կառավարությանն ուղղված նամակին:
Պատասխանում մասնավորապես ասված է. «…Վայոց ձորի մարզում Ամուլսարի ծրագիրը իրականացնելով Հայաստանում կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան (մասնավորապես բնապահպանական, երկրաբանական պահանջներին և պայմաններին համապատասխան), հաշվի առնելով միջազգային չափանիշներին համապատասխան սոցիալական ազդեցություններն ու ռիսկերը՝ վտանգ չի կարող հանդիսանալ և միևնույն ժամանակ չի խոչընդոտի երկրում տնտեսության զարգացմանը, ինչպես նաև Ջերմուկ քաղաքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի հետագա իրականացմանը: Ջերմուկը իր նկարագրով եղել և մնալու է առողջարանային քաղաք՝ էկոլոգիապես մաքուր միջավայրով, զբոսաշրջիկներով, հովեկներով, որոնց համար քաղաքը միշտ գրավիչ է հանքային ջրով, մաքուր օդով, սպասարկման բարձր կուլտուրայով, մատուցված բարձրակարգ ծառայություններով…»:
Ամբողջական պատասխանը՝ ստորև:
Հոկտեմբեր 04, 2016 at 17:36