«Այսօր համակարգ գոյություն չունի, իսպառ բացակայում է». Հայկ Մարությանը՝ կանաչ տարածքների ոռոգման խնդրի մասին

«Այսօր համակարգ գոյություն չունի, իսպառ բացակայում է». Հայկ Մարությանը՝ կանաչ տարածքների ոռոգման խնդրի մասին

ԷկոԼուր

Երևանի կանաչ տարածքների ոռոգման համար ջրի բացթողնելու խնդիրներ կան, առկա համակարգի պատճառով քաղաքի որոշ հատվածներում ջրի քանակը չի բավականացնում: Այս մասին հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին է զեկուցել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Պետք է պարզ խոսել. այսօր համակարգ գոյություն չունի, իսպառ բացակայում է: Մենք պետք է համատեղ ստեղծենք այդ համակարգը, որ ինքն իրեն աշխատի: Մարդկային գործոնը պետք է բերել նվազագույնի և ստեղծել այնպիսի համակարգ, որը կապահովի արդյունավետ աշխատանք»,- նշել է քաղաքապետը:

Հայկ Մարությանը հանձնարարել է «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել՝ խնդրին արագ լուծումներ տալու նպատակով:

 

18:11 Օգոստոս 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news