Տանձուտ գետի սանիտարական վիճակը վատթարանում է փոքր հիդրոէներգետիկայի պատճառով (Լուսանկարներ)

Տանձուտ գետի սանիտարական վիճակը վատթարանում է փոքր հիդրոէներգետիկայի պատճառով (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Փամբակ գետի վտակ Տանձուտը  Հայաստանի աղտոտված գետերից է: Այն հոսում է  Վանաձոր քաղաքի միջով` իր հետ տանելով քաղաքի կենցաղային աղբը: Սակայն վերջին տարիներին, երբ Տանձուտի վրա ՓՀԷԿ կառուցվեց, եւ գետի ջրի մեծ մասը մտավ խողովակի մեջ, Տանձուտի սանիտարական վիճակը ավելի վատացավ: Վանաձորցիները ԷկոԼուրի հետ զրույցում բողոքեցին գետի գարշահոտությունից եւ աղտոտվածությունից: «Օր է լինում, լուսամուտը բացել չի լինում, մի հատ տեսեք գետի վիճակը»,- էկոԼուրի հետ զրույցում ասացին տեղի բնակիչները: ԷկոԼուրի հարցին, թե արդյոք իրենք մասնակցել են ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական լսումներին եւ տվել իրենց համաձայնությունը ՓՀԷԿ-ի կառուցմանը, բնակիչներն ասացին, որ լսումների չեն մասնակցել եւ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել: Դիտարկմանը, թե արդյոք Տանձուտում ձուկ կա, բնակիչներն ասացին, որ մինչեւ ՓՀԷԿ-ի կառուցումը գետում ձուկ եղել է, ՓՀԷԿ-ից հետո գետում ձուկ չկա:   Նույն ՓՀԷԿ-ի կայանը գտնվում է Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում: Կայանը սեփական մուտք չունի: Կամ պետք է ոտքով անցնես տեղի էլեկտրակայանի տարածքով, որ մոտենաս ՓՀԷԿ-ի շենքին, կամ տեղի բնակչի հողատարածքով, որը մեքենայի միակ ճանապարհն է: ՓՀԷԿ-ի շենքը բնակելի տնից մոտ 100մ հեռավորության վրա է գտնվում, իսկ բանջարանոցից` մի 10 մետր հեռավորության վրա, ինչը զգալի է դարձնում ՓՀԷԿ-ի աղմուկը բնակչի տանը: Բնակիչն ու ՓՀԷԿ-ը կոնֆլիկտի մեջ են:  

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:

 
 
 
 
 
 
 

Օգոստոս 19, 2015 at 13:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր