Պարսեղով փողոցի վթարված ջրագիծն ի վերջո վերանորոգվել է բնակիչների կողմից

Պարսեղով փողոցի վթարված ջրագիծն ի վերջո վերանորոգվել է բնակիչների կողմից

ԷկոԼուր

Երևանի Աջափնյակ համայնքի Պարսեղով 40 հասցեում վթարված ջրագիծն ի վերջո վերանորոգվել է բնակիչների կողմից, ԷկոԼուրին փոխանցեց տեղի բնակչուհին:

Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 9-ին ԷկոԼուրն ահազանգ էր ստացել, որ Երևանի Պարսեղով 40 հասցեում վթարվել է ջրագիծը: 10 օր շարունակ ջուրն անդադար հոսել է փողոցով և անգամ լցվել տները:  Բնակիչներն ահազանգել էին թե «Երևան ջուր» ընկերությանը, թե Երևանի քաղաքապետարան, սակայն ապարդյուն: Արձագանք համապատասխան կառույցների կողմից եղավ միայն նրանից հետո, երբ խնդրի վերաբերյալ հրապարակումներ հայտնվեցին մամուլում: 

«Ահազանգի հրապարակումից երկու օր հետո մեզ մոտ եկան թաղապետարանի ներկայացուցիչները: Թաղապետարանի միջնորդությամբ հաջորդ օրը եկան «Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչները ու փակեցին մագիստրալը, որպեսզի բնակիչները կարողանան վերանորոգել վթարված ջրագիծը: Դա տևեց ընդամենը ժամեր: Եթե նրանք ժամանակին արձագանքեին, օրեր շարունակ ջրի նման մեծ կորուստ տեղի չէր ունենա», - ասաց տեղի բնակչուհին:

Նշենք, որ «Երևան ջուր» ընկերությունը հրաժարվել էր իր միջոցներով վերանորոգել վթարված ջրագիծը՝ պատճառաբանելով, որ այն պատկանում է մասնավոր բնակչի:

15:05 Նոյեմբեր 27, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news