Երեւանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խոր էտի կենթարկվեն հիմնականում թեղիները

Երեւանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խոր էտի կենթարկվեն հիմնականում թեղիները

ԷկոԼուր

Մարտի 1-ից Երեւանում մեկնարկեց ծառերի գարնանային էտը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկացմամբ խորը էտ կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ` հիմնականում թեղիների: Թեղիները  կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը և քաղաքային պայմաններում 50 տարուց ավելի չեն ապրում: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ աշխատանքների նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն, և ողջ գործընթացն իրականացվելու է ագրոկանոններին համապատասխան: Աշխարանքները զգալիորեն կերկարացնեն Երևան քաղաքի ծառերի կյանքը:

16:08 Մարտ 01, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news