Երևանի քաղաքապետարանը չի արձագանքում Դալմայի այգիների մասին հարցերին

Երևանի քաղաքապետարանը չի արձագանքում Դալմայի այգիների մասին հարցերին

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ չարձագանքեց Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների բողոքներին: Դալմայի խնդրի վերաբերյալ ԷկոԼուրի հարցմանը Երևանի քաղաքապետարանը շուրջ 4 ամիս չի պատասխանում:

Դեռևս 2018 թ-ին հունվարին Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ` պահանջելով իրենցից խլած հողերի դիմաց փոխհատուցում: Նրանք ԷկոԼուրին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանը դատի է տվել Դալմայի այգիներում մի քանի ներդրողների, վերջիններից փոխհատուցում ստանալու և հողօգտագործողներին տրամադրելու համար: Այս կապակցությամբ ԷկոԼուրը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` տեղեկանալու, թե ում է վաճառվել Դալմայի այգիների տարածքները, որքան ծառ է հատվել Դալմայի այգիներում տարբեր գործընթացների շրջանակներում, Դալմայի այգիների քանի հողօգտագործողներից քանիսը մինչ օրս ամբողջությամբ չեն ստացել փոխհատուցում և որքան է կազմում ընդհանուր փոխհատուցման չափը, արդյոք Երևանի քաղաքապետարանը նույնպես փոխհատուցման պարտավորություն ունի Դալմայի նախկին հողօգտագործողների նկատմամբ և եթե այո, ապա որքան է այդ փոխհատուցման չափը, որքան տարածքն է վաճառվել տարբեր ներդրողների և անհատների, Դալմայի այգիների տարածքում ինչ ներդրումային ծրագրեր են իրականացվել, ինչ ներդրումային ծրագրեր են նախատեսվում իրականացնել և այլն:

Հիշեցնենք, որ Դալմայի այգիները ազգային մեծ արժեք են իրենցից ներկայացրել` ունենալով հազարամյակների պատմություն, ավանդական երկրագործական, բնապահպանական և, ընդհանրապես, բազմաֆունկցիոնալ նշանակություն: Այս տարածքում աճում էին մրգատու ծառեր խաղողի այգիներ:

Երևանի քաղաքապետարանը 2004թ-ից սկսած Դալմայի այգիների հողերը վաճառել է տարբեր անձանց և կազմակերպությունների` հողօգտագործողներին զրկելովիրենց իրավունքներից: Հողերի վարձակալների հայցերով տեղի են ունեցել բազմաթիվ դատական գործընթացներ: Սակայն նրանց` հողի նկատմամբ իրավունքը չիվերականգնվել: Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն 2008թ. որոշում է ընդունել, որի համաձայն Դալմայի այգիների հետ կապված Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների մի քանի կետեր:

 

14:46 Մայիս 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news