Հրազդանի ցեմենտի գործարանը դադարեցրել է աշխատանքը` գործարանում ծագած տեխնիկական խնդիրները լուծելու համար

Հրազդանի ցեմենտի գործարանը դադարեցրել է աշխատանքը` գործարանում ծագած տեխնիկական խնդիրները լուծելու համար

ԷկոԼուր

Հրազդանի ցեմենտի գործարանը դադարեցրել է աշխատանքը` գործարանում ծագած տեխնիկական խնդիրները լուծելու համար: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Բնապահպանության և ըներքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից սկսած Հրազդանի բնակիչներն ահազանգում էին, որ քաղաքը ծածկվել է Հրազդանի ցեմենտի գործարանի արտանետումներով: ԷկոԼուրն ահազանգն ուղղել էր Բնապահպանության և ընдերքի տեսչական մարմին:

Ըստ Վրույր Պեպանյանի` Հրազանի ցեմենտի գործարանից տեսչությանը հայտնել են, որ հոսանքի տատանումների պատճառով գործարանի էլեկտրաֆիլտրման սարքերի որոշ մասեր տեխնիկական խափանման են ենթարկվել: Այդ սարքերի վերականգնումը միայն վառարանների կանգառի ժամանակ է հնարավոր, իսկ կանգառի ժամանակ արտանետումների ծավալն ավելանում է: Այժմ գործարանը դադարեցրել է աշխատանքը լուծելու առկա խնդիրները: Գործարանից նաև պնդել են, որ մթնոլորտ է արտանետվել ոչ թե փոշի կամ ծուխ, այլ գոլորշի:

Բնապահպանության և ըներքի տեսչական մարմնի աշխատակիցները տեղում ուսումնասիրություն են իրականացնում:

Լուսանկարը` «Առողջ Հրազդան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

16:00 Հունիս 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news