Երևանի քաղաքապետարանի գիտությամբ կանաչ գոտին վերածվում է ավոտոկայանատեղիի

Երևանի քաղաքապետարանի գիտությամբ կանաչ գոտին վերածվում է ավոտոկայանատեղիի

ԷկոԼուր

Երևանի Ձորափի փողոցի 70/3 հասցեում ավտոկայանատեղի է կառուցվում, որը նախկինում կանաչ գոտի է եղել: Այս մասին ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը:

«Ցավով   պետք   է   նշենք ,  որ   քաղաքապետի   թույլտվությամբ   կանաչ   գոտին   վերածվել   է   ավտոկայանատեղիի ...  համենայն դեպս,  այդպես   է   նշված   քաղաքապետարանի բնապահպանության   վարչության   պետից   ստացած   նամակում ... շատ   ցավալի   նախադեպ   նոր   քաղաքապետի   օրոք», -Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է նախաձեռնությունը:

Նախաձեռնության դիմումին ի պատասխան, Երևանի քաղաքապետարանից հայտնել են. «Հարգելի քաղաքացի, ի պատասխան Ձեր՝ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարին թողած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ ըստ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետից ստացված գրության՝ Ձորափի փողոց հ.70/3 հասցեում՝ ավտոկայանատեղիի իրականացման աշխատանքների համար առկա է Երևանի քաղաքապետի հետ 26.11.2018թ. համաձայնեցված հ.01/18-05/2-63034-1080 բարեկարգման հատակագիծը»:

16:47 Հունվար 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news