Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պարզաբանումը՝ Օղակաձև զբոսայգու ծառահատումների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պարզաբանումը՝ Օղակաձև զբոսայգու ծառահատումների վերաբերյալ

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ԷկոԼուրին է ուղարկել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պարզաբանումը Օղակաձև զբոսայգում կատարված ծառահատումների վերաբերյալ: Պարզաբանման մեջ նշված է. ««Օղակաձև» զբոսայգու 6-րդ հատվածում կտրված ծառերը նախապես Կենտրոն վարչական շրջանի կողմից 28.06.2018թ. հ. 23/16-43990 գրությամբ ներկայացված են եղել հատման, որը Երևանի քաղաքապետի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից հաստատվել է 2018թ. նոյեմբերի 1-ին՝ հ. 17/13601ել մասնագիտական եզրակացությամբ, և տվյալ ծառերը հատվել են 2018թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Հարկ է նշել, որ ոչ միայն այդ հատվածում, այլ նաև Երևան քաղաքի մնացած վարչական շրջաններում նշված հանձնաժողովի անդամների կողմից իրականացվել են տեղազննություններ, կազմակերպվել և հաստատվել են չորացած ծառերի հատման և էտման վերաբերյալ եզրակացություններ: Նշված ժամանակահատվածում, այն է 04.02.2019թ., իրականացվել են ծառերի չոր ճյուղերի հատման աշխատանքներ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից»:

Հիշեցնենք, որ Օղակաձև այգում կատարաված ծառահատումների մասին ԷկոԼուրին տեղեկացրել էր Երևանի բնակիչ:

13:30 Փետրվար 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news