Դիլիջանն ինտենսիվորեն կառուցապատվում է բնապահպանական փորձաքննության եզրակացություն չունեցող օբյեկտներով

Դիլիջանն ինտենսիվորեն կառուցապատվում է բնապահպանական փորձաքննության եզրակացություն չունեցող օբյեկտներով

ԷկոԼուր

Դիլիջանն ինտենսիվորեն կառուցապատվում է: Ուղիղ քաղաքի վրա վեր է խոյանում գրեթե պատրաստ մի համալիր, որը կառուցվել է Կենտրոնական բանկի համար: Կենտրոնական բանկը մտադիր է տեղափոխվել Դիլիջան: Հենց բանկի աշխատակիցների համար է կառուցվում այդ օբյեկտը, որն, իդեպ, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն չունի եւ հասարակական լսումներ չի անցել:

Նման փաստաթղթեր եւ պատկառելի չափեր չունի նաեւ «Ռենկո» ընկերության համալիրը եւ շատ ուրիշ օբյեկտներ, որոնց շինարարությունը ստացել է Դիլիջանի քաղաքապետարանի հավանությունը: Հավանաբար, քաղաքապետարանը ոգեշնչվել է նրանով, որ իր (այլ ոչ թե «Դիլիջան» ազգային պարկի վրա) վրա է դրված քաղաքի վարչական տարածքում կատարվող գործունեության պատասխանատվությունը, մեծամասշտաբ շինարարություն է ծավալել եւ մոռացել է, որ 1500քմ –ից ավելի տարածքում կատարվող շինարարությունը պետք է ունենա բնապահպանական պետական փորձաքննության եզրակացությունը: «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նշեց, որ եթե ամռան սեզոնին Դիլիջան քաղաքի ծանրաբեռնվածությունն ավելի մեծանա, ապա այն կտարածվի ազգային պարկի անտառային գոտիների վրա: «Ամռանը մենք զգուշանում ենք հրդեհներից, որոնք կարող են բռնկվել անփութորեն հանգցված ծխախոտից եւ աղբից, որոնք անտառային զբոսանքների սիրահարները թողնում են անտառում: Աշնանը մենք մեր ուժերով մաքրում ենք անտառը, ինչքան հնարավոր է»,- ասաց ազգային պարկի տնօրենը:



13:14 Հոկտեմբեր 04, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news