Երեւանի օդում հայտնաբերվել է սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում

Երեւանի օդում հայտնաբերվել է սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում

ԷկոԼուր

Երեւանում բարձր է փոշու ծանրաբեռնավածությունը: Տարվա բոլոր եղանակներին փոշու բաղադրության մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, առաջին կարգի վտանգավորության տարրեր` սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում: Ծանր մետաղներով առավել աղտոտված են «Մաքուր երկաթ» և «Մոլիբդեն պրոդաքշըն» ձեռնարկությունների հարակից տարածքները, որտեղ փոշու մեջ բազմաթիվ ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը:

Այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած «Շնչե՞լ, թե՞ չշնչել» վերնագրով նյութի մեջ, որը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած  Երևանի մթնոլորտում երկրաքիմիական արտանետումների առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Ըստ այդմ պարզվել է, որ  ամենաաղտոտվածը Երեւանի կենտրոնն է: Փոշու մեծ ծանրաբեռնվածություն է գրանցվել նաև մայրաքաղաքի հյուսիսում և հյուսիս-արևելքում: 

Երեւանի տարածքում առկա 39 պաշտոնապես գրանցված և շահագործվող մանրախճի և ավազի հանքավայրերը աղտոտման ամենաուժեղ աղբյուրներն են:  Բացասական դեր է խաղում նաև քաղաքային տրանսպորտը: 

Երևանի կիսաանապատային գոտում գտնվելու և կանաչ տարածքների կրճատման պատճառով աղտոտման երկրորդական աղբյուր են դառնում բուսազուրկ հողերը: Աղտոտման մեկ այլ աղբյուր էլ շինհրապարակներն են:

Փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա բացասական է: Փոշու շատ փոքր հատիկները կարող են լինել քաղցկեղածին:

Հունիս 21, 2013 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր