Դիլիջանում հանրությունը համախմբվել է լուծելու իր համայնքի խնդիրները

Դիլիջանում հանրությունը համախմբվել  է լուծելու իր համայնքի խնդիրները

ԷկոԼուր

Դիլիջանում համայնքի զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծման նպատակով կստեղծվի  աշխատանքային խումբ: Նման որոշում կայացվել է սեպտեմբերի 7-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են Դիլիջանի քաղաքապետը, ավագանու անդամները և Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը: Այս մասին տեղեկանում ենք aarhus.am կայքում տեղադրված հաղորդագրությունից:

Ալբերտ Հարոյանի առաջարկով՝ աշխատանքային խումբը կձևավորվի քառակողմ ֆորմատով՝ ակտիվ քաղաքացիներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, բիզնես սեկտորի և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

«Համայնքի զարգացմանը և անվտանգությանը խոչընդոտող խնդիրների թվում մասնավորապես նշվեց աղբի խնդիրը, համայնքի սպասարկման ոլորտում աշխատողների օտար լեզուների չիմացությունը, համայնքի բնակելի տների և օբյեկտների արտաքին տեսքի ու գիշերային լուսավորության, թափառող կենդանիների, պահանջարկ ունեցող համապատասխան մանսագետների բացակայության ու բազմաթիվ այլ խնդիներ»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

11:18 Սեպտեմբեր 16, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news