Ծաղկաձոր քաղաքում նախատեսվում է ճեմուղու եւ ավտոկայանատեղի կառուցում

Ծաղկաձոր քաղաքում նախատեսվում է ճեմուղու եւ ավտոկայանատեղի կառուցում

ԷկոԼուր

Ծաղկաձոր քաղաքում նախատեսվում է ճեմուղու եւ ավտոկայանատեղի կառուցում: Նպատակն է բարելավել Ծաղկաձորի ռեկրեացիոն տարածքները: Նախագիծը ներկայացված է ՀՀ  բնապահպանության նախարարության  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը: Նախագծի համաձայն` ճեմուղու և ավտոկայանատեղի շինարարությունը նախատեսված է քաղաքի գլխավոր հատակագծով: Ճեմուղին պետք է անցնի այգեպուրակի տարածքով, քանի որ այգեպուրակի օգտագործումը դժվարանում է հետիոտնի ուղիների բացակայության պատճառով: «Նախատեսվող ճեմուղին սկսվում է Վ. Հարությունյան  փողոցից, բարձրանում է խիստ թեք լանջով (սկզբի և վերջի նիշերի տարբերությունը 76մետր է),  ծրագիծը ստացվում է 16 օձապարով` հիմնականում լանջի կայունությունը պահպանելու նպատակով: Ճեմուղու ծրագծի երկարությունը 1674.41մ է»,- նշված է  :

Ճեմուղին նախատեսված է հետիոտնի և արտակարգ իրավիճակներում մարդատար և շտապօգնության մեքենաների համար: Բլրի հակադիր ստորոտում նախատեսված է 20-25 տեղով ավտոկայանատեղ, հարակից տարածքներում ճարտարապետական փոքր ձևեր (զրուցարան-տաղավար):

16:27 Նոյեմբեր 04, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news