Նոր մաքրող կայանները չօգնեցին բարելավել Դիլիջանում խմելու ջրի որակը

Նոր մաքրող կայանները չօգնեցին բարելավել Դիլիջանում խմելու ջրի որակը

ԷկոԼուր

Պարզվում է, որ Դիլիջանում մաքրող կայանների կառուցման  համար իրականացված ծրագիրը ոչ մի կապ չունի ջրի որակի հետ, որից  օգտվում են քաղաքի բնակիչները և հյուրերը: Արդեն որերոդ անգամ նրանք ահազանգ են հնչեցնում, որ իրենց տան ջրի ծորակներից կրկին հոսում է կեղտոտ ջուր, և որ դա սեզոնային երևույթ է: Իսկ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի 2014 թվականի հաշվետվության 10-րդ կետում նշված է, որ Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում կառուցված են մաքրող կայաններ «Հայաստանի փոքր համայնքների  ջրային ծրագրի» շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով:

Զարգացման բանկերի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ անհրաժեշտ է իրականացնել իրենց կողմից ֆինասավորվող ծրագրերի մոնիտորինգ և ստուգել՝ իրականում բարելավվե՞լ է արդյոք ջրի հետ կապված վիճակը այն համայնքներում, որտեղ իրականացվում են այդ ծրագրերը:

14:07 Ապրիլ 15, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news