«Յունիգրաֆ իքս»-ՍՊԸ-ն հերքում է

«Յունիգրաֆ իքս»-ՍՊԸ-ն հերքում է

ԷկոԼուր

«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որով հերքում է այն ահազանգերն ու տեղեկությունները, համաձայն որոնց ընկերությունը շների ստերջացում չի կատարում: Հայտարարության մեջ մասնավորապես աված է.

«Որոշ «կենդանասերներ» հերթական անգամ փորձում են հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածել «Յունիգրաֆ իքս» ընկերության կատարած աշխատանքի առնչությամբ։ Նրանք, ինչ-ինչ կադրեր ներկայացնելով, փորձում են խաղալ մարդկանց հույզերի հետ, որոշակի սիրողական մեկնաբանություններ անել՝ հաշվի առնելով, որ հանրության լայն շրջանակները մասնագիտական գիտելիքներ չունեն անասնաբուժությունից և ստերիլիզացիայից։

«Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկա տեղափոխված ցանկացած կենդանի մանրամասն ուսումնասիրվում է մեր անասնաբույժների, վիրաբույժների կողմից։ Վերջիններս շատ բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը։ Մեր մասնագետները նշում են, որ կենդանուն ամլացնելու համար, պարտադիր չէ հեռացնել ձվարանները։ Էգ կենդանու դեպքում կապ է դրվում արգանդի վրա, առաջանում է կպում, և կենդանին այլևս չի կարող հղիանալ, կամ էլ հեռացվում են կենդանու փողերը։ Որձ կենդանու դեպքում հեռացվում են ամորձիները։ Մեր մասնագետները նկատում են, որ սա ավելի մարդասիրական մոտեցում է, քանի որ կենդանու մոտ պահպանվում է հորմոնալ ֆոնը։ Մինչդեռ հորմոնալ ֆոնի խախտման դեպքում կենդանու մոտ կարող են առաջանալ բազմաթիվ բարդություններ։

Ինչ վերաբերում է էգ կենդանիների արգանդին, ապա այն հեռացվում է միայն ըստ անհրաժեշտության։ Անասնաբույժն ինքն է որոշում՝ հեռացնել տվյալ կենդանու արգանդը, թե՝ ոչ։

Նկատենք նաև, որ «Յունիգրաֆ իքսը» շատ վերապահումներով է մոտենում այն կադրերին, որոնք ներկայացվում են այդ «կենդանասերների» կողմից և վերագրվում են ընկերությանը։ Փորձը ցույց է տվել, որ նրանցից շատերը բազմիցս սոցցանցերով տարածել են համացանցից բեռնած և երևանյան իրականությանը չառնչվող կադրեր՝ դրանք վերագրելով «Յունիգրաֆ իքսին»։

«Յունիգրաֆ իքսը» չի ենթարկվելու մի քանի կենդանասերի սադրանքներին և շարունակելու է քաղաքացիների անվտանգության ապահովմանն ու Երևան քաղաքում թափառող կենդանիների թվի նվազեցմանն ուղղված իր գործունեությունը։ Մեր գործունեության արդյունքներն ակնառու են, և մենք ունենք հարյուրհազարավոր երևանցիների աջակցությունը և երախտագիտությունը»։

13:40 Մարտ 12, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news