Ծառատունկ Երեւանի բուսաբանական այգում (Լուսանկարներ)

Ծառատունկ Երեւանի բուսաբանական այգում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ապրիլի 3-ին  «Կանաչ օվկեան» հասարակական նախաձեռնությունը ծառատունկ իրականացրեց Երեւանի բուսաբանական այգում: Տնկվեցին հիմնականում չորադիմացկուն ծառեր: «Մեր նպատակն է  Բուսաբանական այգու վրա ուշադրություն սևեռել, հասարակությանը ներգրավել այգու ծառացած խնդիրների լուծմանը, ստեղծել Բուսաբանական այգու ընկերների ակումբ:   Բուսաբանական այգում ծառատունկը որպես օրինակ է նախատեսված, որպեսզի ցույց տանք, որ տեղում կարելի է ստեղծել բնազարգացման, կրթական ոչ ֆորմալ կառույց»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց  «Կանաչ օվկեան» հասարակական նախաձեռնության համակարգող Արմեն Սարգսյանը:

Ծառատունկին մասնակցեցին, ազգագրական խմբեր, այգուն հարակից թաղամասների բնակիչներ: Ծառատունկն ուղեկցվեց հայրենասիրական երգ ու պարով:

 
 
 
 
 
 
 
 

18:34 Ապրիլ 04, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news