Կրկին ծառերի խորը էտի մասին

Կրկին ծառերի խորը էտի մասին

ԷկոԼուր

Դավթաշենի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, կատարված ծառահատումների դեպքի առթիվ հաուցվել է քրեական գործ: Հատված ծառերի լուսանկարները հրապարակված են զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցաներում: Ուշադրություն դարձնենք ծառերի այլ լուսանկարների, որոնք ենթարկվել են խորը էտի: Տարբերություն գործնականում չկա: Ծառերի խորը էտը պաշտոնական միջոցառում է, որն ամեն տարի կատարվում է Երևանում որպես Երևանի քաղաքապետարանի բնապահպանական միջոցառում: 2016թ-ի աշնանը խորը էտի է ենթարկվել 12000 ծառ, գարնանը` 15000 ծառ: Հետաքրքիր է, որ քաղաքապետարանի կայքում հրապարակվում են կատարվող միջոցառումների մասին տարբեր լուսանակարներ, սակայն չկան Դավթաշենում հատված ծառերի նման այլանդակված ծառերի լուսանկարներ: Երևանի քաղաքապետարանի մասնագետների բացատրությամբ գլխավոր պատճառը վնասատուների և մլակների դեմ պայքարն է:

Բացի խորը էտից վնասատուների դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, որոնք հասանելի են ցանկության դեպքում նաև Երևանում:







13:39 Ապրիլ 18, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news