Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում «Ելք» դաշինքը խոստանում է հիմնադրել քաղաքային անտառ

Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում «Ելք» դաշինքը խոստանում է հիմնադրել քաղաքային անտառ

ԷկոԼուր

Մայիսի 14-ին կանցկացվեն Երևանի ավագանու ընտրությունները: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

ԷկոԼուրը ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի բնապահպանական բաղադրիչները: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք քվեաթերթիկում 1-ին համարի ներքո հանդես եկող «Ելք» դաշինքի բնապահպանական խոստումները:
Քաղաքային իշխանություն դառնալու դեպքում «Ելք» դաշինքը խոստանում է առաջիկա հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում և նրա շուրջը տնկել 500.000 ծառ: «Մայթերի եզրագծով տնկել ծառեր՝ ամառային տապից հետիոտների պաշտպանությունն ապահովելու նպատակով: Սկսել կանաչ տանիքների ծրագրի իրագործումը: Հատուկ ուշադրություն դարձնել Երևանի զբոսայգիների թվի և մակերեսի ավելացմանը», - նշված է դաշինքը նախընտրական ծրագրում:

«Ելք»-ը նաև ուշադրություն է դարձրել աղբահանության խնդրին՝ խոստանալով կառուցել նոր՝ բնապահպանական ստանդարտներին համապատասխանող աղբավայր, նաև ստեղծել աղբի վերամշակման արտադրություն:

Հաղթանակի դեպքում դաշինքը խոստանում է հիմնադրել բնական անտառի պայմաններին մոտ քաղաքային անտառ՝ նպատակ ունենալով այն դարձնել ընտանեկան հանգստի գոտի:

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն է:

13:43 Ապրիլ 27, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news