Երևանի Աբովյան և Արամի փողոցներով պարփակված տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ

Երևանի Աբովյան և Արամի փողոցներով պարփակված տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ

ԷկոԼուր

Հունիսի 8-ին կառավարությունը բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչեց Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ: Տարածքում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի: Ամբողջ տարածքը բարեկարգվելու է, հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և ստեղծվելու է ներթաղամասային կանոնակարգված ճանապարհային ցանց:

Տարածքը ձեռք է բերել «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն` կառուցապատման ենթակա 70.000 քմ մակերեսով:
Ծրագրի վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն 3 գույքային միավորների՝ Աբովյան 4, Արամի 30շ., թիվ 4, Արամի 30շ., թիվ 22 հասցեներում գտնվող գույքերի նկատմամբ իրացման աշխատանքներն ավարտին չեն հասցվել ընթացիկ դատական վեճերի պատճառով:
Կառավարությունն էլ, հաշվի առնելով, որ սահմանված ժամկետում քաղաքաշինական ծրագիրը չիրականացնելուն խոչընդոտել է վերը նշված դատական գործերի քննությունը, ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով որոշել է նշված գույքերի նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ, տարածքի ձեռքբերող ճանաչելով տարածքում «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին:
Գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերի կամ այլ իրավունքներ ունեցողներին, որպես տարածքի փոխհատուցման ձև, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանների և այլ տարածքների տրամադրումը բացառվում է:

18:38 Հունիս 13, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news