Երևանի քաղաքապետարանը խոստանում է հատված ծառերի փոխարեն տնկել քառապատիկ ավելի բարձրարժեք նոր ծառեր

Երևանի քաղաքապետարանը խոստանում է հատված ծառերի փոխարեն տնկել քառապատիկ ավելի բարձրարժեք նոր ծառեր

ԷկոԼուր

Փետրվարի 3-ին «Հետք» լրատվական կայքում ահազանգ հնչեց, որ Երևանի Կոնգրես հյուրանոցի դիմացի այգում ծառեր են հատում: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, իսկ այսօր առավոտյան հատված ծառերով տարածքը նկարահանել էր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Հրապարակված տեսանյութում այգին հիշեցնում էր շինարարական հրապարակ:

Արձագանքելով ահազանգին, Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն՝ խոստանալով հատված ծառերը փոխարինել քառապատիկ ավելի բարձրարժեք նոր ծառերով:

«Մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

 

19:35 Փետրվար 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news