Երեւանում կէտվի շուրջ 17 000 ծառ

Երեւանում կէտվի շուրջ 17 000 ծառ

ԷկոԼուր

Նոյեմբերի 2-ից Երեւանի բոլոր վարչական շրջաններում սկսվել են ծառերի աշնանային էտի աշխատանքները: Մայրաքաղաքում նախատեսված է շուրջ 17000 ծառերի սանիտարական էտ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքների իրականացման մասին նախապես իրազեկել հանրությանը:


«
Նախապես իրազեկեք ոչ միայն աշնանային էտի, այլ նաև տապալման վտանգ ներկայացնող ծառերի հատման աշխատանքերի վերաբերյալ, որպեսզի տվյալ աշխատանքների հետ կապված հանրության շրջանում անհարկի մտահոգություններ չառաջանան: Բացի այդ, վթարավտանգ ծառերի հատումն իրականացնելուց անմիջապես հետո տեղում կազմակերպեք ծառատունկը, որպեսզի այլևայլ ասեկոսեների տարածման տեղիք չտաք, ինչպիսին ունեցանք նախորդ շաբաթ: Այս հարցում եղեք խիստ հետևողական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշենք, որ նոյեմբերի 14-ին Երեւանում նախատեսված է համաքաղաքային շաբաթօրյակ եւ ծառատունկ:

13:53 Նոյեմբեր 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news