Գարնանային ծառատունկի համար «Հայանտառ»-ը տրամադրել է շուրջ 170 000 տնկի

Գարնանային ծառատունկի համար «Հայանտառ»-ը  տրամադրել է շուրջ 170 000 տնկի

ԷկոԼուր

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015 թվականի գարնանային ծառատունկն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին, հանրապետության տարբեր մարզերին և համայնքներին, ստացված հայտերի հիման վրա անհատույց տրամադրել է շուրջ 170 հազար հատ տարբեր բարձրարժեք ծառատեսակների` կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու տնկիներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին սույն թվականի ապրիլի 11-ին նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում Նոյեմբերյանի անտառային տնտեսության տնկարանից տրամադրվել է շուրջ 12 500 տնկի:

18:47 Ապրիլ 10, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news