Դավթաշենում ապօրինի ծառահատումները շրջակա միջավայրին հասցրել են 2 միլիոն 860 հազար դրամի վնաս

Դավթաշենում ապօրինի ծառահատումները շրջակա միջավայրին հասցրել են 2 միլիոն 860 հազար դրամի վնաս

ԷկոԼուր

Օրեր առաջ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատումները շրջակա միջավայրին հասցրել են 2 միլիոն 860 հազար դրամի վնաս: Ծառահատումն իրականացվել է Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց: Ընդհանուր հատվել է 29 ծառ, որից 3-ըհիմքից, իսկ 26-ը մոտ 2 մետր բարձրությամբ: Հատվելէ 5 բարդի և 24 թեղի: Վնասը հաշվարկել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկվել ծառահատումներ իրականացնողին՝ 1966 թ. ծնված Ա. Ս.-ին: 

11:47 Ապրիլ 11, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news