Օբյեկտ` ծառերի հաշվին

Օբյեկտ` ծառերի հաշվին

Առավոտ

Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, գետափնյա Աբովյան փողոցում, ծառերի մեջ հերթական օբյեկտի շինարարությունն է ընթանում ու հսկա ծառերը զոհ են գնալու հերթական օբյեկտին: 150 քմ տարածքի օտարման մասին համայնքի ավագանու որոշումը եղել է…2007 թվականին, սակայն տարածքի օտարման հայտարարությունը թերթում տպվել է մի քանի ամիս առաջ: Մեր տեղեկություններով՝ տարածքը տրվել է Իջեւանում հայտնի մի ընտանիքի, որը առանց այդ էլ Իջեւանում մեծ սեփականություն ունի:

Հունիսի 9-ին Իջեւանում բացվեց քաղաքի կանաչապատման գործում մեծ ներդրում ունեցած Ջեմմա Անանյանի արձանը, սակայն հատում են նրա ղեկավարման ժամանակ Աղստեւի ափին տնկված ծառերը: Իջեւանի կենցաղի տան հարակից գոտում էլ բանջարեղենի առեւտուրն ընթանում է հենց պուրակում, տրորվում են կանաչ տարածքները, վնասվում թփերը: Բանջարեղեն վաճառողների կողքին մոտ մի ամիս առաջ գոյացած ցեխալիճն է: Սա հարի՞ր է մարզկենտրոնին:

14:10 Հունիս 14, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news