Արմավիրի այգու ծառերը միտումնավո՞ր են չորացվում

Արմավիրի այգու ծառերը միտումնավո՞ր են չորացվում

ԷկոԼուր

Արմավիրի քաղաքային այգու պաշտպանությունը նոր թափ է հավաքում: Facebook սոցիալական ցանցում ստեղծվել «Այգին իմն է» խումբը, որը զբաղվելու է Արմավիրի զբոսայգու պաշտպանությամբ:

Դեռ այս տարվա մայիսին այգու որոշակի տարածքի ծառերը հատվեցին:  Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց, որ ոչ թե ծառեր են կտրվում, այլ թփուտներն են հանվում, որպեսզի տեղում հետագայում դեկորատիվ ծառեր տնկեն: Ծառեր տնկելու փոխարեն այգում շինարարություն սկսվեց: Որոշ ԶԼՄ-ների համաձայն` այգու որոշակի տարածք գնել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը եւ բանկ է կառուցում:  

Օրերս «ԷկոԼուր» զանգահարեց մի արմավիրցի եւ ասաց, որ միտումնավոր այգին չի ոռոգվում, որպեսզի ծառերը չորանան: Չի բացառվում, որ նպատակը այգում եւս մի նոր շինության հիմք գցելն է:

Օգոստոս 09, 2011 at 11:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր