Քաղաքապետը վաճառեց այգին

Քաղաքապետը վաճառեց այգին

Lragir.am

Քաղաքային զբոսայգին չի վաճառվել, պնդում  է  Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վաճառվել է Արմավիր քաղաքի զբոսայգու ընդամենը 20 տոկոսը, վերջերս հայտարարեց Արմավիրի ճարտարապետ Արմեն Աբգարյանը:

Պարզվում է, Ռուբեն Խլղաթյանը ճիշտ է ասում, տարածքը,  որը վաճառվել է, արդեն զբոսայգու տարածք չի համարվում, ավելին, նախորդ տարի փոխվել և հաստատվել է Արմավիր քաղաքի նոր հատակագիծը, նոր հատակագծով այգու այդ հատվածը այլևս այգի չէ:

Ռուբեն Խլղաթյանը թաքցնում էր, որ  տարածքը վաճառվել է ու ասում, թե այդտեղ կտրում են ծառերը նոր և դեկորատիվ ծառեր տնկելու համար:

Ծառերը կտրվեցին, նոր ծառեր չտնկվեցին, փոխարենը 800 քմ տարածքում հիմք  փորվեց ու շինարարություն սկսվեց: Ասում են տարածքը գնել է  ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բանկ կառուցելու նպատակով: Կառուցվող բանկի հարակից տարածքը նույնպես վաճառվել է, այստեղ էլ ասում են ժամանցային վայր է կառուցվում, սրճարան, խանութ  ու էլի ին-որ բան, քաղաքացիները հաստատ չգիտեն, ուղղակի լսել են, տերն էլ չգիտեն ով է:

Օգոստոսի 6-ին Արմավիր քաղաքի մի խումբ  ակտիվ երիտասարդներ  քաղաքային զբոսայգում բողոքի ակցիա էին  կազմակերպել: Հասմիկ Մարտիրոսյանը զբոսայգու պահպանման և կանաչ ծառերի հատման համար իր պայքարն է մղում ամենասկզբից, նա մտահոգված է քաղաքի միակ զբոսայգու ճակատագրով:



Օգոստոս 10, 2011 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր