Ահազանգ. Երևանի Պարսեղով փողոցում վթարվել է ջրագիծը

Ահազանգ. Երևանի Պարսեղով փողոցում վթարվել է ջրագիծը

ԷկոԼուր

ԷկոԼուրն ահազանգ ստացավ, որ Երեւանի Պարսեղով 40 հասցեում վթարվել է ջրագիծը: «10 օր առաջ մեզ մոտ վթարվել է ջրագիծը, սկզբում ջուրը հոսում էր գետնի տակով, հետո փողոցով ու լցվում տները, իսկ արդեն երկու օր է` ջուրը շատրվանի նման խփում է դեպի դուրս, անհնար է դեմն առնել», - ասաց տեղի  բնակչուհին:

«Մենք ահազանգել ենք «Երևան ջուր» ընկերությանը: Իրենք ասում են, որ մասնավոր բնակչի գիծ է, և ոչինչ չեն կարող անել: Զանգել ենք նաև քաղաքապետարան: Նրանք էլ ասում են, որ չեն կարող «Երևան ջուր» ընկերությանը ստիպել, որպեսզի գա ու վերանորոգի ջրագիծը: Մենք չգիտենք` էլ ինչ անենք, ջուրն անդադար հոսում է», - ասաց Պասեղով փողոցի բնակչուհին և հավելեց. «Մեր պահանջն է, որ «Երևան ջուր» ընկերությունը գոնե մագիստրալը փակի, որպեսզի բնակիչները կարողանան վերանորոգել գիծը, չնայած որ դա «Երևան ջուր»-ի պարտականությունն է: Իրենք պատասխանատու են ջրի ճիշտ կառավարման համար, իսկ այստեղ օրեր շարունակ խմելու ջրի լուրջ կորուստ է տեղի ունենում»:

«Երևան ջուր» ՓԲ ընկերությունից ԷկոԼուրին տեղեկացրեցին, որ իրենք տեղյակ են խնդրի մասին, և այսօր ընկերության մասնագետները կայցելեն նշված հասցեով ու կծանոթանան իրավիճակին:

Ստորեւ բնակիչների ուղարկած տեսանյութն է:



Նոյեմբեր 09, 2015 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր