Շուն, շինանյութ և հագուստ վաճառողները կլքեն «Վերնիսաժը»

Շուն, շինանյութ և հագուստ վաճառողները կլքեն «Վերնիսաժը»

ԷկոԼուր

Շուտով Երեւանի Վերնիսաժում այլեւս շուն, շինանյութ եւ հագուստ չեն վաճառի: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել «Վերնիսաժ» վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման  աշխատանքներ իրականացնել: «Պետք է արգելվի «Վերնիսաժում» շինանյութերի, հագուստի ու շների վաճառքը,  պետք է մնան միայն վերնիսաժային ապրանքները։ Սակայն վաճառողներից  ոչ ոք գործազուրկ չի մնա․ շուն վաճառողներին կուղղորդեն Զեյթունի կենդանիների  շուկա, շինանյութ վաճառողնեին՝ հարևանությամբ գործող Գնունու շուկա»,-  ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը օրերս Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի վերաբերյալ հանրային լսման ժամանակ:

«Շեշտը դրվելու է նրա վրա, որ ստեղծենք մարդկանց համար աշխատանքային ժամերից հետո հանգստի և զբոսանքի  միջավայր: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի:   Շինարարական աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով, այսինքն, առևտրային գործունեություն իրականացնողները չեն ընդհատի  իրենց աշխատանքը»,- ասել է Դավիթ Օհանյանը։
 
Հանրային քննարկման ժամանակ ներկայացվել է «Վերնիսաժի բարեկարգման 4 նախագիծ: Պատասխանատուները հայտնել են, որ վերջնական նախագիծը նույնպես կներկայացվի հանրությանը:

Ապրիլ 18, 2016 at 17:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր