ԷկոԼուր
1988 թ-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում Հայաստանում` մասնավորապես, Սպիտակ, Գյումրի և Վանաձոր քաղաքներում ու շրջակա գյուղերում զոհվեց 25000 մարդ: Այն պատճառեց 15-20 միլիարդ դոլլարի կորուստ: Այս արհավիրքից 30 տարի անց դեռ աղետի հետևանքներն ամբողջությամբ չեն վերացվել: Կան դեռ ընտանիքներ աղետի գոտում, որ ապրում են տնակներում:
Մասնագետների համաձայն` Սպիտակի երկրաշարժն այդքան զոհերի ու ավիրվածությունների պատճառ չէր հանդիսանա, եթե չթերագնահատվեր սեյսմիկ վտանգի աստիճանը և հատկապես խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերը ցածր որակ չունենային:
Մասնագետներն ահազանգում են, որ այսօր Երևան քաղաքը պատրաստ չէ դիմակայել ուժեղ երկրաշարժերի մայրաքաղաքի Կենտրոնի խիտ բնակեցվածության, վթարային շենքերի առկայության, շինությունների սեյսմակայության ցածր մակարդակի, անորակ շինարարության, Երևանի ընդերքում առկա դատարկությունների պատճառով: Նրանք պնդում են, որ աղետից խուսափելու համար պետք է միջոցառումներ ձեռնարկվեն:
Դեկտեմբեր 07, 2018 at 15:35