Նորքի Թոթովենց 3/9 հասցեում 13 ծառ է հատվել

Նորքի Թոթովենց 3/9  հասցեում 13 ծառ է հատվել

ԷկոԼուր

Նորքի Թոթովենց 3/9 հասցեում 13 ծառ է հատվել: Այս մասին Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին ահազանգել են տեղի բնակիչները: Անահիտ Բախշյանը տարածել է հաղորդում հանցագործության մասին:

«Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 3/9 հասցեի բնակիչներից, ովքեր առավոտյան իրենց շենքի հարակից պուրակում հայտնաբերել են 13 կտրված ծառերի բներ ու տարածքը շրջափակելու փորձ անող տղաներ: Կտրված ծառերի մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել ապօրինի ծառահատումն այդ տարածքում»,- նշված է Անահիտ Բախշյանի` հանցագործության մասին հաղորդման մեջ:

15:01 Հունիս 19, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news