ԷկոԼուր
2013 թվականի՝ Երևանի կանաչ մակերեսը կազմելու է 850.0 հա, որից 188.0 հա-ն Երևանի 68 այգիներն ու պուրակներն են: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ աղբյուրի` 2013 թվականին մայրաքաղաքում արդեն տնկվել է 40.000 ծառ, այդ թվում՝ 4000 գնդաձև ակացիա, 1500 կիպարիս, 14.500 հացենի, սոսի, կաղնի, թխկի, վայրի խնձոր, տանձ. տնկվել է նաև 10.000 թուփ։ Եվս 7000 ծառ տնկվելու է աշնանը։ Ծաղկային 6.2 հա տարածքներում արդեն տնկվել է 12.000 վարդի թուփ և 700.000 ծաղկասածիլ, 1.300.000-ը տնկվելու են։ Նախատեսված է Երևանի սիզամարգային տարածքները համալրել մինչև 12 հեկտարով։
Երևանի ոռոգման ցանցը համալրվելու է 21 կմ-ով։ Ոռոգման նոր ցանց է անցկացվելու հատկապես նորաստեղծ սիզամարգերում, ինչպես նաև անջրդի այլ տարածքներում՝ Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
Հունիս 13, 2013 at 15:08