2016-ին Երևանում կտնկվի շուրջ 40000 ծառ և թուփ

2016-ին Երևանում կտնկվի շուրջ 40000 ծառ և թուփ

ԷկոԼուր

Այս տարի Երևանում նախատեսվում է իրականացնել շուրջ 40000 հատ ծառի և թփի տնկում: Բացի այդ, նախատեսվում է կրապատել շուրջ 65000 ծառ, տեղադրել թվով 96 գեղարվեստական կոմպոզիցիա եւ տնկել  3450000 ծաղիկ, որոնց արդյունքում  ծաղկապատ տարածքը կզբաղեցնի Երեւանի 7.3 հեկտարը: Նախատեսվում է նաև մայրաքաղաք ներկրել 12753 խմ բուսահող՝ սիզամարգերի բարելավման նպատակով, ոռոգման նպատակով հորատել 2 խորքային հոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակում եւ Ֆիզիկայի ինստիտուտի բակում, ինչպես նաև կստեղծվեն նոր ոռոգման ցանցեր: Այս մասին նշված է Երեւանի 2016թ-ի ծրագրում:

Ներկայումս Երևան քաղաքի կանաչ տնկարկները կազմում են 6758,5 հա, որից 852,3 հեկտարն է ընդհանուր օգտագործման: Յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է ընդամենը 7,6 մ2, որը դեռևս զիջում է միջազգային նորմերին:

16:46 Փետրվար 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news