Ահազանգ Հրազդանից. երկու թաղամաս պատված է ցեմենտի փոշով

Ահազանգ Հրազդանից. երկու թաղամաս պատված է ցեմենտի փոշով

ԷկոԼուր

Հրազդան քաղաքի Միկրոռայոն և Ջրառատ թաղամասերն ամբողջությամբ պատված են Հրազդանի ցեմենտի գործարանի փոշով, ապրիլի 8-ին «ԷկոԼուր»-ին ահազանգեց Հրազդանի բնակիչը: Նա հայտնեց, որ փոշին սկսել է տարածվել առավոտյան, իսկ օրվա ընթացքում արտանետումներն ուժեղացել են: Բնակչի խոսքով` հնարավոր է անգամ վթար է եղել գործարանում, սակայն հստակ տեղեկություն իրենք չունեն:

«Մինչ այս պահը մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,- ահազանգի վերաբերյալ ԷկոԼուրի հարցին ի պատասխան ասաց Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:

«Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ի հետ կապնվել չհաջողվեց, մեր հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց:
«ԷկոԼուր»-ն ահազանգը փոխանցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

13:28 Ապրիլ 09, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news