Մեկնարկել են Մաշտոցի պուրակի բարեկարգման աշխատանքները

Մեկնարկել են Մաշտոցի պուրակի բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

Նախագծի համաձայն` պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով և կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը և աստիճանահարթակները:

Հետիոտների հանգստի ապահովման համար կտեղադրվեն հարմարավետ նստարաններ, նաև` աղբամաններ: Տարածքը կապահովվի նաև գիշերային լուսավորությամբ: Դենդրո նախագծի իրականացման համար պուրակում արդեն սկսվել են ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները:

Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում  կանաչապատման, ծաղկապատման և պուրակի ընդհանուր ձևավորման ուղղությամբ:

Մարտ 21, 2012 at 18:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր