Քաջարանի բնակիչ`մարդիկ այստեղ չեն բարձրացնում իրենց ձայնը, տիրում է վախի մթնոլորտ

Քաջարանի բնակիչ`մարդիկ այստեղ չեն բարձրացնում իրենց ձայնը, տիրում է վախի մթնոլորտ

ԷկոԼուր

Հանքարդյունաբերությունը եւ շրջակա միջավայրը: Ինչպես համատեղել էկոլոգիան եւ տնտեսությունը: Այս հարցերին փորձում են պատասխանել մարդիկ, ոքեր այդ խնդիրների կրողներն են: Լեռնիկ Հարությունյան` Քաջարանի բնակիչ. «Այստեղ աշխատանք կա, բայց, իհարկե, էկոլոգիան ազդում է մեր առողջության վրա: Մտահոգված ենք մեր առողջությամբ: Ահագին մարդկանց օգնել է կոմբինատը սրտի վիրահատության հարցերում, բայց դա մասնակի, չեն կարող, երեւի, բոլորին օգնեն:  Lավ է այս արտադրությունը, որ մարդկանց կերակրում է, բայց, ոնց որ ցանկացած երեւույթ իր լավ եւ վատ կողմերն ունի: Գաղափարներից մեկն այն է, որ առողջապահական ապահովագրական ֆոնդ ստեղծեն այս տեղանքի բնակչության առողջության հարցը լուծելու համար, որպեսզի բոլորը կարողանան օգտվել առողջապահության այդ ֆոնդից:

Իհարկե, բանջարաբոստանային մթերքներն աղտոտված կլինեն այստեղ: Սկզբում ահագին մարդիկ օգտվում էին իրենց տնամերձ այգիներից, բանջարաբոստանային տարածքներից, հիմա դա քչանում է:

Ճիշտն ասած, մարդկանց խոսելու ազատության աստիճանը շատ ցածր է այստեղ:

Աշխատավարձի առումով երեւի ժողովուրդը գոհ չեն, բայց չեն բարձրաձայնում այդ մասին, մասնակի զրույցների ժամանակ են այդ դժգոհությունն արտահայտում:

Ես Քաջարանի ժողովրդին կդիմեի` այս ընտրությունների ժամանակ իրենց ընտրությունը կատարեն իրենց խղճի մտոք: Այդ պիտի պրոպագանդեմ Քաջարանի ժողովրդին, քանի որ Քաջարանի ժողովուրդը մի քիչ հոգեպես ճնշված ժողովուրդ է, վախի մթնոլորտ կա: Ոնց որ ասում է, սատանան այդքան ահռելի չի, ինչպես մտածում են մարդիկ: Այդ վախի մթնոլորտը հարկավոր է վերացնել»:



Մայիս 03, 2012 at 20:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր