Հայկ Հարությունյան՝ արևային էներգետիկայի շուկա ստեղծելու համար անհրաժեշտ է մրցունակ սակագին

Հայկ Հարությունյան՝	արևային էներգետիկայի շուկա ստեղծելու համար անհրաժեշտ է մրցունակ սակագին

ԷկոԼուր

«Արևային էներգետիկան մեր էներգետիկայի ապագան է: Ամեն ինչ սկսվում է շուկայից, իսկ շուկա ստեղծելու միակ նախապայմանը՝ ունենալ մրցունակ սակագին: Եթե մենք կարողանանք ստանալ իսկապես շահավետ սակագին, կարող ենք հանգիստ ասել, որ հեղափոխեցինք էներգետիկան», - նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած «Արևային ֆոտովոլտային էներգետիկայի զարգացման նոր միտումներ» քննարկման ժամանակ:

«Մենք ուսումնասիրել ենք՝ ինչպես կարելի է արևային էներգետիկան զարգացնել առանց վերջնական սպառողական գնի վրա բացասական ազդեցության և գտել ենք ձեւաչափը: Այս տարի արդեն կազմակերպելու ենք միջազգային մրցույթ ներդրողների համար, որոնք պետք է գան և առաջարկեն կիլովատի արժեք: Հույս ունենք, որ այդ թիվն այնպիսին կլինի, որ կկարողանանք ասել՝ Հայաստանը կարողացավ ստանալ մրցունակ սակագին», - ասաց Հայկ Հարությունյանը:

Ըստ Էներգետիկայի փոխնախարարի՝ անհրաժեշտ է խթանել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ունեն ռեալ շանս լուծելու էներգետիկ անվտանգության և անկախության հարցերը, միաժամանակ չեն ստեղծի սոցիալական լարվածություն և տնտեսությանը կհաղորդեն լրացուցիչ մրցունակություն, այլ ոչ թե հակառակը:

«Մենք պետք է կենտրոնանանք սակագնի վրա, որպեսզի կարողանանք ապահովել արեւային էլեկտրաէներգիայի ծավալ: Եթե ծավալ ապահովեցինք, ստեղծում ենք շուկայում պահանջարկ և ապահովում ենք նոր ներդրումների հոսք», - ասաց Հայկ Հարությունյանը:

18:47 Մայիս 24, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news