Փարիզին ընդառաջ Հայաստանը հաստատեց ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները»

Փարիզին ընդառաջ Հայաստանը հաստատեց ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները»

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններին/ ներդրումին» (INDC) որոշման նախագիծը:

INDC-ն Կլիմայի կոնվենցիայի շրջանակներում ընդունված հասկացություն է, որը նախատեսում է տվյալ երկրի կողմից ընդունված զարգացման ռազմավարության հիման վրա մշակված կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը ուղղված գործողություններ:

Համաձայն «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 2014թ. որոշման՝ երկրները ջերմոցային գազերի կրճատման կամ սահմանափակման ռեժիմի մասին իրենց դիրքորոշումը, որն արտացոլված պետք է լինի յուրաքանչյուր երկրի INDC-ում,  պաշտոնապես պետք է ներկայացնեն մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը: Այնուհետեւ 2015 թ-ի դեկտեմբերին` Փարիզում, Կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում, պետք է ընդունվի  Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիային կից նոր արձանագրություն` հաշվի առնելով կոնվենցիայի կողմ երկրների ներկայացրած INDC-ները: Հայաստանը նույնպես պետք է մասնակցի այդ համաժողովին եւ ներկայացնի մեր երկրի մշակած INDC-ն:  

Երկրները մշակում  են իրենց  INDC-ները,  որպեսզի 2020թ-ից հետո միասնաբար գան ջերմոցային գազերի գումարային արտանետումների այնպիսի քանակական ցուցանիշի, որը կապահովի գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը ոչ ավել քան 2, կամ 1.5 աստիճանով:

Հայաստանի Հանրապետության մշակած INDC-ում ներկայացված է երկրի  դիրքորոշումը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման ռեժիմի,  հարմարվողականության  պլանների,   տեխնոլոգիաների զարգացման, փոխանցման  ու ներդրման, ֆինանսավորման,  կարողությունների ամրապնդման, գործընթացների թափանցիկության վերաբերյալ: Հայաստանի INDC-ին կարելի է ծանոթանալ այստեղ:

16:35 Սեպտեմբեր 11, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news