Ռուսաստանի ջանքերը թույլ են տվել կանգնեցնել գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Փարիզում

Ռուսաստանի ջանքերը թույլ են տվել կանգնեցնել գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Փարիզում

http://www.un.org

Փարիզում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկրին հաջողվել է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները տնտեսության արդիականացման հաշվին, էներգախնայող և մաքուր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչն էլ թույլ է տվել կանգնեցնել գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով:

«Իհարկե, կլիմայի փոփոխությունը դարձել է ամենակարևոր մարտահրավերներից մեկը, որի հետ բախվում է մարդկությունը: Գլոբալ տաքացմամբ պայմանավորված փոթորիկները, ջրհեղեղները, անապատացումը, այլ անոմալ երևույթները պատճառում են զգալի տնտեսական վնաս, քայքայում մարդու արդեն իսկ ձևավորված միջավայրը», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Նա նշել է իր երկրի կողմից գլոբալ տաքացման խնդրի լուծման վերաբերյալ իրականացվող քայլերը:

«Մեր երկիրը էներգիայի սպառման տեմպի նվազեցման առումով աշխարհում առաջիններից մեկն է՝ 33.4 տոկոս 2000-2012 թթ-ի ընթացքում, իսկ «Էներգաարդյունավետություն և էներգիայի զարգացում» ծրագրի իրականացման արդյունքներով նախատեսում ենք մինչև 2020 թ-ը հասնել ևս 13.5 տոկոս նվազման», - հաղորդել է Վլադիմիր Պուտինը:

Նա հայտնել է, որ Ռուսաստանը գերազանցել է իր պարտականությունները Կիոտոյի արձանագրության մասով. 1991-ից մինչև 2012 թ-ը ոչ միայն թույլ չի տվել ջերմոցային գազերի արտանետումների աճ, այլ զգալիորեն դրանք կրճատել է:

«Սրա շնորհից մթնոլորտ չի արտանետվել մոտավորապես 40 միլիարդ տոննային համարժեք ածխածնի երկօքսիդ: Համեմատության համար ասեմ, հարգելի գործընկերներ, որ աշխարհի բոլոր երկրների ջերմոցային գազերի արտանետումները 2012 թ-ին կազմել են 46 միլիարդ տոննա, այսինքն, կարելի է ասել, որ Ռուսաստանի ջանքերը թույլ են տվել կանգնեցնել գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով», - հայտարարել է նախագահ Պուտինը:

Նա հույս է հայտնել, որ պետությունների համատեղ ջանքերով կկարողանան հասնել նոր կլիմայական համաձայնագրի մշակմանը, որը կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը և կծառայի ի շահ բոլոր պետությունների ու ազգերի 2020 թ-ից հետո:

Լուսանկարը վերցված է http://www.un.org կայքից:

13:09 Դեկտեմբեր 01, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news