ԱՄՆ նախագահը խոստացել է կրճատել ջեմոցային գազերի արտանետումների ծավալը ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահը խոստացել է կրճատել ջեմոցային գազերի արտանետումների ծավալը ԱՄՆ-ում

ԷկոԼուր

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է կրճատել ջեմոցային գազերի արտանետումների ծավալը ԱՄՆ-ում` չսպասելով դեկտեմբերին Փարիզում նախատեսված ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթաժողովին:  Այս մասին տեղեկացնում է www.yerkir.am կայքը՝ հղում անելով BBC-ին:

ԱՄՆ նախագահը կլիմայի փոփոխությունն անվանել է մարդկության առջեւ ծառացած ամենալուրջ սպառնալիքը, որ հնարավոր չէ անտեսել: Օբաման նշել է, որ ինքը ցանկանում է մի օր նայել զավակների ու թոռների աչքերի մեջ ու ասել, որ արել է հնարավոր ամեն ինչ՝ էկոլոգիական ճգնաժամից դուրս գալու համար: ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը դեմ է Օբամայի այդ ծրագրերին՝ պատճառաբանելով, որ էկոլոգիայի բարելավմանն ուղղված քայլերը կվնասեն բիզնեսին:

ԱՄՆ-ը արտանետումների առումով աշխարհում երկրորդ երկիրն է՝ Չինաստանից հետո:

Նշենք, որ մոլորակի ջերմաստիճանի բարձրացման վտանգավոր սահմանը միջազգային փաստաթղթերով սահմանվել է 20C: Այդ շեմը չհատելու համար ածխաթթու գազի արտանետումների թույլատրելի հաշվեկշռի (2900 գիգատոննա) մեծ մասը՝ 65 %-ը, արդեն սպառված է: Մնացել է ընդամենը 1000 գեգատոննա, որը կարելի է արտանետել մթնոլորտ: Եթե այդ սահմանը հատվի, ապա գլոբալ տաքացման գործընթացը կդառնա անկառավարելի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր երկիրը գլոբալ տաքացման առումով խոցելի տարածք է: Հայաստանում ջերմաստիճանի բարձրացումն արդեն գերազանցում է երկրագնդի միջին ցուցանիշները և կազմում է 1.030C:

   

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Ապրիլ 20, 2015 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր