Կառավարությունը համապատասխանեցնում է իր գործողությունները Փարիզում կայանալիք կլիմայի փոփոխության համաժողովին

Կառավարությունը համապատասխանեցնում է իր գործողությունները Փարիզում կայանալիք կլիմայի փոփոխության համաժողովին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ապրիլի 16-ին փոփոխություն է մտցրեց 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N1594-Ն որոշման մեջ: Փոփոխության համաձայն` ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառա­վարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ առողջապահության նախարարությունները պետք մշակեն «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողու­թյունների փաստաթուղթը (Intended Nationally Determined Contributions, INDC)` ընդգրկելով կլիմայի մեղմման և էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականու­թյան գործողությունները և այն ներկայացնեն ՀՀ  կառավարության հաստատմանը:

Փոփոխությունը կապված է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիային կողմ երկրների` Փարիզում կայանալիք համաժողովին նախապատրաստվելու գործընթացի հետ, որը տեղի կունենա 2015 թվականի դեկտեմբերին:

Քիչ ժամանակ է մնացել, և պետք է հասկանալ, թե Հայաստանը ինչպես կարող է մասնակցել նոր գլոբալ գործընթացում, որը սկսվել է դեռևս 2014 թվականին` Լիմայում: INDC պետք է մշակի յուրաքանչյուր երկիր` համաձայն իր հնարավորությունների: Բացի դրանից, երկրները պետք է ստորագրեն ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման վերաբերյալ համընդհանուր համաձայնագիր` թույլ չտալու ջերմասիտճանի բարձրացում 2 աստիճանով համեմատած` նախաինդուստրիալ ժամանակաշրջանի հետ: Դիտարկվելու է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման հարցը: Այս նպատակով ստեղծվել է Կանաչ հիմնադրամ, որտեղ արդեն ներդրվել է շուրջ 10.2 միլիարդ դոլլար:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

13:21 Ապրիլ 22, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news