Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը Հայաստանի էներգետիկ սեկտորը «մաքուր» է համարում

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը Հայաստանի էներգետիկ սեկտորը «մաքուր» է համարում

ԷկոԼուր

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) տնօրեն Թամարա Բաբայանը Հայաստանի էներգետիկ սեկտորը «մաքուր» է համարում: Սակայն, նրա կարծիքով, դա այդքան էլ լավ չէ: Արտանետումների կրճատման լույսի ներքո էներգետիկայի զարգացման հեռանկարների, էներգետիկ անվտանգության ապահովման եւ միջազգային գլոբալ գործընթացներին մասնակցության   մասին  իր կարծիքը Թամարա Բաբայանը ներկայացրեց «ԷկոԼուր»  մամուլի ակումբում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում: Թամարա Բաբայանի ելույթի մանրամասները ներկայացված են տեսանյութում, ինչպես նաեւ այս թեմայի վերաբերյալ ավելի վաղ հրապարակված նյութում:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



15:44 Մայիս 19, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news