ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսել է չորադիմացկուն սորտեր աճեցնել` դիմակայելու կլիմայի փոփոխությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսել է չորադիմացկուն սորտեր աճեցնել` դիմակայելու կլիմայի փոփոխությանը

ԷկոԼուր

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չոր կլիմա ունեցող երկրներից ներկրված չորադիմացկուն սորտեր է փորձում աճեցնել Հայաստանում` դիմակայելու  կլիմայի փոփոխության մարտահրվերներին: Այս մասին ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: «Մենք մի շարք սորտեր ենք փոխանակում, սորտանշումներ ենք ձեռք բերում, և այդ չորադիմացկուն սորտերը փորձարկվում են մեր երկրի տարբեր բնակլիմայական պայմաններում:  Մենք պետք է նայենք ապագային, որպեսզի ծանր իրավիճակներում կարողանանք ունենալ մշակաբույսերի այնպիսի տեսականի, որը հնարավորոթյուն կտա այդ պայմաններում աշխատելու: Նաև մեր գիտական կենտրոնները նման խնդիր ունեն իրենց առջև լուծելու: Պետք է ամեն կերպ աշխատանքները տարվեն այդ ուղղությամբ, որպեսզի մենք ստանանք նաև ավելի չորադիմացկուն, անբարենպաստ պայմաններում լավ  հարմարվող և կայուն բերք ապահովող տեսակներ»,- իր ելույթում մասնավորապես ասաց Գառնիկ Պետրոսյանը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

12:05 Հուլիս 18, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news