Ահազանգ. ովքե՞ր և ո՞ւր են տանում հողի բերրի շերտը (Լուսանկարներ)

Ահազանգ. ովքե՞ր և ո՞ւր են տանում հողի բերրի շերտը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Արագածոտնի մարզի Միրաք գյուղի հարևանությամբ ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես է ծանր տեխնիկան տարածքից հանում և տեղափոխում հողի բերրի շերտը:

Հողը բնության գլխավոր պաշարն է, որը գյուղատնտեսության ապրանքների արտադրման հիմքն է: Այսօր Հայաստանում կլիմայի փոփոխությունը նպաստում է  տարածքների անապատացմանը, հողերի դեգրադացիայի, հողային լավագույն հատկությունների աստիճանական անկման: Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանի 48.8%-ը (14519 կմ2) անապատանում է:

ԷկոԼուրն ահազանգը փոխանցում է ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ ուղղելով հետևյալ հարցերը. նախարարությունը տեղյակ է՝ ովքե՞ր և ո՞ւր են տանում հողի բերրի շերտը, արդյո՞ք իրավական առումով թույլատրվում է հողի բերրի շերտի հանումը և տեղափոխումը, ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում նախարարությունը հողային ռեսուրսների պահպանման համար:

 
 
 
 
 


15:08 Սեպտեմբեր 15, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news