Զարգացած խոշոր երկրները խոստացել են հասնել ջերմոցային գազերի զգալի կրճատման

Զարգացած խոշոր  երկրները խոստացել են հասնել ջերմոցային գազերի զգալի կրճատման

ԷկոԼուր

Բազմաթիվ զարգացած խոշոր  երկրներ խոստացել են հասնել ջերմոցային գազերի զգալի կրճատման, պատրաստակամություն են հայտնել ֆինանսական ռեսուրսներ տրամադրել աղքատներին եւ աջակցել կլիմայի փոփոխության հետեւանքներին հարմարվելու միջոցառումներին: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը` լրատվամիջոցներին ներկայացնելով Փարիզում տեղի ունեցող Կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված COP21 համաժողովի արդյունքները:

Նշենք, որ մոլորակի ջերմաստիճանի բարձրացման վտանգավոր սահմանը միջազգային փաստաթղթերով սահմանվել է 20C: Այդ շեմը չհատելու   համար ածխաթթու գազի արտանետումների թույլատրելի հաշվեկշռի (2900 գիգատոննա) մեծ մասը՝ 65 %-ը, արդեն սպառված է: Մնացել է  ընդամենը 1000 գեգատոննա, որը կարելի է արտանետել մթնոլորտ: Եթե այդ սահմանը հատվի, ապա գլոբալ տաքացման գործընթացը կդառնա անկառավարելի:

«Ես շատ ոգեվորված եմ  կիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովի տված առաջին արդյունքներից: Համաշխարհային առաջնորդներն արեցին այն, ինչ  պարտավոր էին անել` ազդակ հաղորդեցին բանակցություններին: …Բարերարներն ու ձեռնարկատերերն իրենց հերթին  հանդես են եկել նոր  ու հետաքրքիր ներդրումների ու պարտավորությունների ստանձման առաջարկով, դրանց թվում է Բիլ Գեյթսի էներգետիկ կոալիցիա ստեղծելու նախաձեռնությունը»,- ասել է Բան Կի Մունը: Նա նշել է, որ միջազգային հասարակությունն արդեն շատ երկար ժամանակ ապրում է առանց կլիմայի վերաբերյալ համընդհանուր համաձայնագրի և կոչ է արել շտկել ստեղծված իրավիճակը՝ ընդունելով փաստաթուղթ, որի շնորհիվ աշխարհը կբռնի կայունության, խաղաղության և ծաղկման ուղին:

Փարիզում պետք է ընդունվի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի նոր արձանագրություն, որը 2020թ-ից պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը, եւ երկրները պետք է ստանձնեն պարտավորություններ` թույլ չտալու ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանից ավելի:

19:32 Դեկտեմբեր 04, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news