Հայաստանում այլընտրանքային էներգիայի շնորհիվ կունենանք ավելի դիվերսիֆիկացված էներգետիկ ոլորտ

Հայաստանում այլընտրանքային էներգիայի շնորհիվ կունենանք ավելի դիվերսիֆիկացված  էներգետիկ ոլորտ

ԷկոԼուր

Հայաստանում այլընտրանքային էներգիայի շնորհիվ 3-5 տարի հետո կունենանք ավելի դիվերսիֆիկացված  էներգետիկ ոլորտ: Նման վստահություն  է հայտնում  ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Այս տարի նախատեսվում է մեծ հողմակայանի կառուցում և նախատեսվում է երկրաջերմային կայանի կառուցում: Ինչ վերաբերվում է արևային էներգիային, ապա արևային մարտկոցների արտադրած էլեկտաէներգիան ունի բարձր գին, սակայն այդ գինը պետք է վճարի վերջնական սպառողը: Մեր խնդիրը պետք է լինի գտնել օպտիմալ լուծում, այսինքն, արեգականային էներգիայի արտադրությյունը մեզ մոտ պետք է զարգացնել, բայց միմիայն այն դեպքում, եթե այն տնտեսապես կենսունակ է: Արեգակնային էներգիայի տեխնոլոգիաների արժեքն այնքան է իջել , որ մենք արդեն կարող ենք ձգտել այդ մակարդակին: Կարծում եմ` մինչև 2018 թվականը  մենք նախատեսվածից 2 անգամ ավելի արևային էներգիա կարտադրենք»,- նշեց փոխնախարարը Հենրիխ Բելի անվան հիմնադրամի (Գերմանիա) կողմից  կազմակերպված քննարկման ընթացքում:

11:43 Մարտ 01, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news