Արմեն Վարդանյան՝ անհնար է առանց ՀԿ-ների հետ համագործակցության բնապահպանական խնդիրներ լուծել

Արմեն Վարդանյան՝ անհնար է առանց ՀԿ-ների հետ համագործակցության բնապահպանական խնդիրներ լուծել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարին կից գործում է 3 հասարակական հարթակ, որոնք ապահովում են բնապահպանական խնդիրների վերհանումը եւ բազմակողմանի քննարկումը:  Ինչպես ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն`  քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր և շահառու» կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, անհնար է առանց ՀԿ-ների հետ համագործակցության բնապահպանական խնդիրներ լուծել։

«Կլիմայի փոփոխության կանխարգելման ազգային ծրագիրը մեր կողմից դրվեց քննարկման, ստացվեցին և հաշվի առնվեցին բոլոր արձագանքները, և ապահովվեց հանրային իրազեկում։ Այսօր մենք ստեղծել ենք նաև սոցիալական ցանցում  նախարարության պաշտոնական հարթակ, որը նույնպես ապահովում է հանրային իրազեկումը։ Մեր  վարչությունում 3 տարի առաջ  ստեղծվեց էկոկրթության բաժինը, որը ստեղծման օրվանից  սկսեց ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական  փոփոխությունների նախաձեռնություն: Օրենքի նախագիծ է մշակվել, որը գտնվում է Ազգային ժողովում։ Էկոկրթությունն արդյունավետ է այն դեպքում, երբ լինում է ֆորմալ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ ձևավորվել է  բնապահպանական կրթության ցանցը, որտեղ մենք կարողանում ենք շատ հարցեր քննարկել և հանրային իրազեկման խնդիրները լուծել։ Բնապահպանական իրազեկման հարցում մեծ է նաև ֆինանսի կարևորությունը և ես ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն պետությունն էլ իր կողմից տրամադրում է դրամաշնորհներ»,- ասաց Արմեն Վարդանյանը։ 

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



13:07 Ապրիլ 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news