Հայաստանի պատվիրակությունը բացակայել է կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրման միջոցառմանը

Հայաստանի պատվիրակությունը բացակայել է կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրման միջոցառմանը

ԷկոԼուր

Հայաստանի պատվիրակությունը բացակայել է ապրիլի 22-ին` ՄԱԿ-ի գլխավոր շտաբում, կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրման միջոցառմանը: Փարիզում կլիմայի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերին անցկացված СОР 21 համաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով, ով հանդես է եկել ելույթով: Փարիզյան հանդիպմանը պատրաստվելիս՝ 2015 թվականին Հայաստանի կառավարությունը ստանձնեց պարտավորություններ INDC փաստաթղթով (ազգային մակարդակով նախատեսված ներդրումներ) և միացավ միջազգային գործընթացին՝ թույլ չտալ մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացում 1.5 աստիճանից ավելի:

Համաձայնագրի ստորագրման արարողությունը բացեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ նշելով, որ «սպառում առանց հետևանքների» ժամանակաշրջանն ավարտվել է: Նա կոչ արեց միջազգային հանրությանը կառուցել այնպիսի տնտեսություն, որը կախված չի լինի ածխածնից: Համաձայնագրի տակ առաջինը ստորագրեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Միջոցառմանը մասնակցում էր նաև հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով հայտարարեց, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված միջոռացումների ակտիվ կողմնակիցն ու քարոզողն է:

Հարավային Կովկասի երկրներից՝ Վրաստանից և Ադրբեջանից, միջոցառմանը մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարները, ովքեր էլ ստորագրեցին Համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է զարգացող երկրներին տրամադրել 100 միլիարդ դոլար կլիմայական խնդիրների լուծման համար: Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը՝ ընդունված 1997 թվականին ի լրումն «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի:

14:39 Ապրիլ 25, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news