Հայաստանում սրվելու է ջրի խնդիրը. վտանգի տակ կհայտնվի Սևանա լիճը

Հայաստանում սրվելու է ջրի խնդիրը. վտանգի տակ կհայտնվի Սևանա լիճը

ԷկոԼուր

«Եթե ջերմաստիճանը բարձրանա 1 աստիճանով, Սևանա լճի ակտիվ ջրատվությունը, որը 250 միլիոն խմ է, կնվազի 70 միլիոն խմ-ով, եթե 2 աստիճանով բարձրանա՝ կնվազի 140 միլիոն խ/մ-ով: Դա համարժեք է մեր ամբողջ տարվա ոռոգման բաց թողած ջրի քանակին», - ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Համլետ Մելքոնյանը Կլիմայի փոփոխության Հայաստանի հարմարվողականության ազգային պլանի (ՀԱՊ) պատրաստման վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ:

Նա նշեց, որ Հայաստանում արդեն իսկ ջերմաստիճանը 1.22 աստիճան Ցելսիուսով բարձր է նորմայից 1961-90 թթ. միջինից: «Մենք կանխատեսում ենք, որ մինչև 2030 թվականը ջերմաստիճանը կբարձրանա 1.1 աստիճան Ցելսիուսով, իսկ մինչև 2050-70 թվականները՝ 2.5 աստիճան Ցելսիուսով: Ըստ մեր գնահատականների՝ 2100 թվականին ջերմաստիճանը մեր տարածքում կբարձրանա շուրջ 5 աստիճան Ցելսիուսով», - ասաց Համլետ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ երկրագնդի գլոբալ տաքացումը կանխելու նպատակով 2015թ-ի վերջին Փարիզում ընդունվեց նոր համաձայնագիր, որով որոշվեց զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ ձգտելով 1.5 աստիճանի:

14:46 Սեպտեմբեր 02, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news